Ուկրաինացի զինվորները ռուսական թիրախների համար նախատեսված ռումբերի վրա հարգանքի տուրք են մատուցել Եղիսաբեթ 2-րդի հիշատակին (լուսանկարներ)
Ուկրաինացի զինվորները ռուսական ռազմական օբյեկտների համար նախատեսված ռումբերի վրա հարգանքի տուրք են մատուցել ի հիշատակ Մեծ Բրիտանիայի հանգուցյալ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու:
Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են իրար կողք դրված ռումբեր՝ դրանց վրա անգլերեն և ուկրաիներեն գրված՝«Խաղաղությամբ ննջեք, թագուհի Էլիզաբեթ Երկրորդ»: Մեկ այլ լուսանկարում էլ զենքի վրա գրված է՝ «Փառք թագուհուն», մեկ ուրիշի վրա էլ պարզապես՝ «Եղիսաբեթ»:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին՝ Բալմորալի իր շոտլանդական նստավայրում: Նա 96 տարեկան էր: Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում:

.










