Երևանում հնչել են կրակոցներ, տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com

22:26 • 09.09.22

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու:

Վիրավորները տատ ու թոռ են՝ 25-ամյա Հարություն Ս.-ն և 89-ամյա Մարուս Մ.-ն։ Թոռը տեղափոխվել է «Էրեբունի», իսկ  89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ: Բնակարանում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել: