Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ

18:42 • 10.09.22

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀԿ ուսանողական կազմակերպության ներկայացուցիչները:

Անմիջական միջավայրում նախագահ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես կուսակցական թեմաներին, այնպես էլ մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը:

Երիտասարդ հանրապետականները շնորհակալություն են հայտնել կուսակցության նախագահին` անկեղծ զրույցի համար և վստահեցրել, որ պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու ունակություններն առավելագույնս ծառայեցնելու պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման գործում: