Զոհված զինծառայողների հարազատների ակցիայի մասնակիցներից մեկը ջուր լցրեց Հովիկ Աղազարյանի դեմքին․ գերլարված իրավիճակ՝ ԱԺ-ի մետ

17:52 • 13.09.22

Քիչ առաջ գերլարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ-ի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում զոհված զինծառայողների հարազատները և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ։

ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հանդիպելով՝ նրանք մոտեցան պատգամավորին և բացականչեցին՝ «դավաճան»։

«Թուրքերի՞ն ես դիմավորում, դավաճա՛ն»,- ասացին նրանք։

Լրագրողների դիտարկմանը, թե հանրությունը  պահանջում է Նիկոլ Փաշինյանի և իշխող խմբակցության հրաժարականը, Աղազարյանը ասաց․

«100-200 հոգով, երբ հրաժարական են պահանջում, այն հիմքը չէ, որին մենք արձագանքենք»։

Իրավիճակը լարվեց, երբ ակցիայի մասնակիցներից մեկը ջուր լցրեց Աղազարյանի դեմքին, ինչից հետո ոստիկանները նրան բերման ենթարկեցին։