Ըստ Արման Եղոյանի՝ էական չէ, թե որ հոդվածով է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին

14:36 • 14.09.22

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին՝որ կետով է ՀԱՊԿ-ին դիմել Հայաստանը, ասել է՝ ՝ական չէ:

«Կան միջազգային կառույցներ, որոնք առանց դիմելու օգնել են: Միջազգային հարաբերությունները շահերի մասին են, ոչ թե թղթերի: Միջազգային դերակատարները արձագանքում են ըստ իրենց շահերի, ըստ դասագրքային կանոնների»,- ասաց Արման Եղոյանը:

Դիտարկմանը՝ դեռևս չի հայտարարվել ռազմական դրություն, Եղոյանը արձագանքեց՝ նման դրություն հայտարարվում է ըստ ռազմական կարիքների:

Նա նաև անդրադարձավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այսօր տեղի ունենալիք նիստին, որտեղ քննարկվելու է հայ-ադրբեջանական հակամարտությունը:

«Շատ անկանխատեսելի է՝ ինչ կարող ենք ակնկակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօր տեղի ունենալիք նիստից: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրները այստեղ ունեն իրենց շահերը: Այդ թվում Չինաստանը, որը շատ հեռու էր թվում, բայց հիմա շատ մոտիկ է, հետևաբար այնտեղ շատ անկանխատեսելի քննարկում կարող է լինել, բայց, հաշվի առնելով Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արձագանքները, թույլ տվեք մի քիչ զգուշավոր լավատեսություն դրսևորել»,- ասաց նա:

Խաղաղության դարաշրջանի մասին խոսելիս՝ Արման Եղոյանը շեշտեց, որ խաղաղության հակառակը պատերազմն է: