Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք, որ ադրբեջանական ԶՈՒ-ը հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսի ելման դիրքեր. Էդմոն Մարուքան

16:41 • 14.09.22

Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք ոչ միայն Ադրբեջանի ագրեասիայի դադարեցում, այլ նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսի` Ադրբեջանի ագրեսիայից առաջվա ելման դիրքեր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ինչպես նաև ոչնչով չպրովոկացված` Ադրբեջանի ագրեսիայի իրավական պատասխանատվության հարցի բարձրացում»,- գրել է Մարուքյանը: