Տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության. Իրանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

16:17 • 14.09.22

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան, հայտնում է mehrnews.com-ը:

Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության։

Դիվանագետն ընդգծել է Իրանի համար տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պաշտպանության կարևորությունը։