Հայաստանում հավատարմագրված դեսպանները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ․ ԱԳՆ

21:07 • 15.09.22

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԳՆ մամւոլի խոսնակ Վահան Հունանյանը։