Զոհերի թիվը կարող է փոխվել․ ունենք իքս քանակի անհետ կորածներ ևս․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

11:09 • 16.09.22

Զոհված զինծառայողների թիվը կարող է փոխվել, մենք ունենք անհետ կորածներ ևս՝ իքս քանակի, և նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինի մահացածները, անհետ կորածները կամ գերեվարվածները քանիսն են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։

«Թիվն ամբոջությամբ չի հրապարակվում, որովհետև հրապարակված 105-ի մեջ կան դիակներ, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք» , -ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե, այսօրվա դրությամբ, զոհերի թիվը 135 է։