Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանում ՌԴ դեսպանին

23:48 • 30.12.22

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստիից»։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի։

Նշվում է, որ Պուտինը շքանշաններ է շնորհել նաև ՌԴ մի շարք դիվանագետների։