Լուկաշենկոն լրագրողներին ճագարներ է նվիրել (տեսանյութ)

13:41 • 31.12.22

Բելառուսի պետական հեռուստաալիքը Ամանորի նախօրեին ցուցադրել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական ֆերման։

Լուկաշենկոն լրագրողներին ճագարներ է նվիրել։

Ֆերմայում կան հավեր, հնդկահավեր և նույնիսկ ջայլամներ, ինչպես նաև կովեր, այծեր, ձիեր, այդ թվում՝ պոնի։ Ֆերմայի աշխատակիցները պատմել են, որ կենդանիները ոչ միայն չեն վախենում նախագահից, այլև ուրախանում են նրա ժամանումով։