Խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, Ադրբեջանի առջև նոր նվաճումների դռներ է բացելու․ Վրթանեսյան (տեսանյութ)

14:41 • 04.12.23

Խաղաղության օրակարգ կամ խաղաղության պայմանագիր չկա, այն կապիտուլյացիա է, որն Ադրբեջանի առջև նոր նվաճումների դռներ է բացելու։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Խաղաղության օրակարգ, խաղաղության պայմանագիր, խաղաղության խաչմերուկ, չկան նման բաներ։ Դա խաղաղություն չէ։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանում բնակեցնել մինչև 300 հազար ադրբեջանցի՝ սեփական զինված ուժերով, անունը դնելով ինքնապաշտպանության ուժեր։

Պահանջում են թուրքական զինուժի ներկայություն Հայաստանում,  պահանջում են նաև կոլեկտիվ իրավունքներ, այսինքն՝ ինքնավարություն են ուզում»,- նկատեց փորձագետը։