Տարին 4000 այցելուն քիչ է, ինչո՞ւ ենք այդ դեպքում պահում թանգարանը. Փաշինյանը՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանում (տեսանյութ)
Տավուշի մարզ ացելության շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ ներկայացվել է Հովհաննես Այվազովսկու վերականգնված կտավը:
Վարչապետը հետաքրքրվեց, թե 2023թ. որքան այցելու է ունեցել թանգարանը, նրան պատասխանեցին՝ 4000:
«Պետք է ցուցահանդեսներ լինեն տուրիստական սեզոններին: Մեր թանգարաններում շարժ չկա, էսօր գնացի նույն նկարները նույն տեղում կախված են, 5 տարի հետո՝ նույնը, տաս տարի հետո՝ էլի նույնը»,- ասաց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ տարեկան 4000 այցելուն դա քիչ է: «Թանգարանը մարդու համար է չէ՞: 4000 մարդ տարին դա շատ քիչ է. հարց՝ ինչի՞ ենք պահում բա թանգարանը»,- ասաց նա, ապա հետաքրրքվեց, թե բյուջեից որքա՞ն է ֆինասավորումը թանգարանի:
Նրան պատասխանեցին՝ համայնքային բյուջեից է ֆինանսավորումը 32 մլն դրամ է: «Հիմա եթե համայնքից դիլիջանցին հարցնի՝ ինչի՞ համար եք ծախսում այդ գումարը, պետք է պատասխան ունենանք, չէ՞: Մեր թանգարանները մի հատ չենք էլ կարողանում նորմալ պահենք»,- նշեց նա:
Նա նկատեց, սակայն, դա թանգարանի խնդիր չէ, այլ մշակութային քաղաքականության խնդիրն է: «Եկե՛ք արձանագրենք՝ մեր թանագարնները հիմնականում պահեստ են»,- շեշտեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյությում:










