Ողբերգական ավտովթար՝ Վանաձոր-Գյումրի ավտոճանարհին. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

11:10 • 04.08.24

Օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմանում Վանաձոր-Գյումրի ավտոճանարհի 1-ին կմ հատվածում՝ Արևաշող գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Fusion և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկները, իսկ մեկին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակի հրշեջ-փրկարարները:

Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: