Երևանում բախվել են «Mercedes G500»-ը և «Mercedes»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

23:09 • 05.08.24

Այսօր՝ օգոստոսի 5-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes G500» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, իսկ 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։