Հրդեհ՝ Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում

14:12 • 07.08.24

Oգոստոսի 7-ին հրդեհ է տեղի ունեցել Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 51 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, հրդեհը բռնկվել է 5 կգ-անոց գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։08-ին, մարվել է՝ 12։28-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, պատշգամբի պահոցը և ջերմահարվել՝ ննջասենյակի և պատշգամբի պատերը: