Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել

17:30 • 08.08.24

Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:52-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ, օջախը գտնվել է 66 կմ խորության վրա։