Երևանում բախվել են «Nissan»-ը և մոպեդը․ վերջինը շրջվել է

18:10 • 08.08.24

 Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:00-ի սահմաններում Ահարոնյան և Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Վազգեն Սահակյանի վարած «Nissan» մակնիշի և օտարերկացու վարած մոպեդը:

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, բարեբախտաբար տուժածներ չկան: