Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է հանկարծամահ եղել
Oգոստոսի 2-ին Շիրակի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Գյումրի քաղաքի Թամանյան փողոցում գործող «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է մահացել։
ՀՀ ՔԿ-ից Tert.am-ին տեղեկացրեցին, որ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանկարծամահության հատկանիշներով), քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նախնական տվյալներով՝ երեխան առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Առգրավվել են երեխային վերաբերող բժշկական փաստաթղթերը։ Հարցաքննվել են ինչպես ծնողները, այնպես էլ նշված հաստատության աշխատակիցները։ Նախաքննությունը շարունակվում է։










