Նոր Սահմանադրության գլխավոր նպատակը Անկախության հռչակագրից հրաժարումն է, Փաշինյանն անուղղակի հաստատեց․ Գոհար Մելոյան (տեսանյութ)

20:38 • 19.03.25

Նոր Սահմանադրության գլխավոր նպատակը Անկախության հռչակագրից հրաժարումն է, Փաշինյանն անուղղակի հաստատեց։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը․

«Երբ երկրի ղեկավարը խոսում է տարածաշրջանային Սահմանադրության մասին, ազգային անվտանգության խնդիր է։ Արդարադատության նախարարն ասում է, որ պետք է ունենանք խաղաղությանը վտանգ չներկայացնող Սահմանադրություն։ Մեր Սահմանադրությունը չի հակասում խաղաղությանը և վտանգ չի ներկայացնում հարևանների համար։

Իշխանության առաջնային միտումը Սահմանադրության նախաբանում փոփոխություն անելն է, դա բխում է մեր թշնամիների օրակարգից։ Երբևե սահմանադրական փոփոխությունների նման փակ, գաղտնի գործընթաց չենք ունեցել»,- նշել է սահմանադրագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

Նոր Սահմանադրության գլխավոր նպատակը Անկախության հռչակագրից հրաժարումն է, Փաշինյանն անուղղակի հաստատեց․ Գոհար Մելոյան (տեսանյութ)