Փաշինյանի իշխանությունը ճաք է տվել, նրա հեռացումն օրակարգում է, ժամկետ չենք նշում, գործիքակազմը՝ օրենքով չարգելված․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)

20:32 • 08.07.26

Փաշինյանի իշխանությունը ճաք է տվել, նրա հեռացումն օրակարգում է, ժամկետ չենք նշում, գործիքակազմը՝ օրենքով չարգելված։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։

«Մեր գլխավոր նպատակը Փաշինյանի հեռացումն է, մեր օրակարգում, այս մասով, փոփոխություն չի էլ եղել։ Փողոցը և խորհրդարանը համատեղված՝ մեր ճանապարհային քարտեզի մաս են կազմում։ Արձանագրել ենք ընտրախախտումների համակարգային և մասսայական կիրառման փաստը, տեղի է ունեցել, ըստ էության, ձայնագողություն։

Շուրջ 100 հազար և ավելի ձայների հետ կապված լրջագույն հարցեր կան։ Սրանք փաստեր են, 80 հազար քաղաքացու անձնագիր չի նույնականացվել սարքի միջոցով։ 18 հազար  անձնագիր փակ ցուցակի շրջանակում է եղել։ Բացառված չէ կրկնաքվեարկության հնարավորությունը»,- նշել է Ղահրամանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

Փաշինյանի իշխանությունը ճաք է տվել, նրա հեռացումն օրակարգում է, ժամկետ չենք նշում, գործիքակազմը՝ օրենքով չարգելված․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)