Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով

13:46 • 09.07.26

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել՝ չնայած տարաձայնություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Նախագահ Պուտինը միշտ ուրախ է շփվել, նրանք իսկապես կառուցողական երկխոսություն ունեն, չնայած որոշակի տարաձայնություններին, որոնք կարող են լինել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։