Իրանի դեսպանը փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և կրկնում «Արցախ» բառը, մինչդեռ սրանք "тупо" խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Արման Աբովյան (տեսանյութ)

13:17 • 16.08.26

Իրանի դեսպանը առանց կաշկանդվելու, առանց բարդույթների փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և համտեսի ընթացքում կրկնում «Արցախ» բառը։

Գրել է ԲՀԿ անդամ, վերլուծաբան Արման Աբովյանը և տեսանյութ հրապարակել։

«Այն դեպքն է, երբ Իրանի դեսպանը առանց կաշկանդվելու, առանց բարդույթների փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և համտեսի ընթացքում կրկնում «Արցախ» բառը, մինչդեռ սրանք  "тупо" խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել մեր Հայրենիքի օկուպացված տարածքի ճիշտ անվանումը։

Շնորհակալություն  հարգարժան դեսպանին և հավերժական ամոթ նրանց, ովքեր վախենում են անգամ արտասանել մեր Հայրենիքի մասերի հայկական անվանումները»։

 

Իրանի դեսպանը փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և կրկնում «Արցախ» բառը, մինչդեռ սրանք "тупо" խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Արման Աբովյան (տեսանյութ)