Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթшրի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

22:30 • 02.09.26

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ)։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարի հետևանքով կա 5 զոհ, 11 վիրավոր։

Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ տուժածներից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: 

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթшրի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ