Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)

22:42 • 18.09.26

Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով իրականացնելու դեպքում կպահանջեր 7-ից 8 տարի և պետական բյուջեի խոշորածավալ ֆինանսական միջոցներ։ Պետություն-մասնավոր գործընկերության մոդելի կիրառման շնորհիվ այդ գործընթացը կիրականացվի շուրջ մեկ տարվա ընթացքում, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշել է, որ համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ենթակառուցվածքների վիճակով․ «Պատճառն այն է, որ անձնագրային համակարգը հնամաշ է, իսկ ծառայությունների մատուցման համակարգը՝ ժամանակավրեպ»։