ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ

10:04 • 25.09.26

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու, ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարկտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Դաժան իրականությունն այն է, որ ԵՄ ներքին շուկան շատ մրցակցային է և կարգավորվող, հայկական արտադրանքին այնտեղ միանշանակ գրկաբաց չեն սպասելու»,- ասել է Մասլեննիկովը։

Ընդ որում, հիշեցրել է դիվանագետը, պրակտիկան ցույց է տալիս, որ անդամակցության թեկնածու երկրները կարող են ԵՄ-ին սպասել նույնիսկ ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ։

 

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ