ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները զրկել են Հայաստանին կազմակերպությունում քվեարկելու և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

18:30 • 11.11.26

ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները զրկել են Հայաստանին կազմակերպությունում քվեարկելու իրավունքից, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը Life-ի լրագրող Յունաշևին հայտնել է, որ թեման շոշափվել է, որոշում է կայացվել։

«Կապված այն բանի հետ, որ Հայաստանը արդեն մի քանի տարի չէր կատարում իր պարտավորությունները, ղեկավարվելով կազմակերպության կանոնադրությամբ` առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,-նշել է Պեսկովը։