Իրադարձային
-ից
-ը
10:10 • 08.04.13Երևանում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա և դիմել փախուստիՎրաերթի ենթարկվածը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
09:52 • 08.04.13ԱՄՆ-ն ու Հրվ. Կորեան պայմանավորվել են համատեղ կոնտրհարձակման վերաբերյալ՝ Հս. Կորեայի կողմից ագրեսիայի դեպքումՎաշինգտոնի ներկայացուցիչների խոսքով՝ ծրագիրը ենթադրում է անհապաղ սիմետրիկ կոնտրհարձակում. հարվածը կհասցվի հյուսիսկորեական դիրքերին, որտեղից իրականացվել է հարձակումը։
09:30 • 08.04.13Յուդաշկինը Մեդվեդևին խնդրել է էժան գնով իրեն վաճառել Մոսկվայի կենտրոնում գտնվող պատմական դղյակըРосимущество-ն՝ Պետական ունեցվածքի կառավարման դաշնային գործակալությունը, չի շտապում սեփականաշնորհել շենքը, որի շուկայական արժեքը հասնում է 13 մլն դոլարի, այլ Յուդաշկինին առաջարկելու է 70%-անոց զեղչ։
09:12 • 08.04.13Սիրիական զորքը վերահսկում է Դամասկոսի շրջակայքը, զինյալներին վերջնագիր է ներկայացվելԱյն տարածքներում, որոնք ընդդիմության վերահսկողության տակ են, բջջայիններին հաղորդագրություններ են ուղարկվել. «Նրանք, ովքեր կհրաժարվեն հանձնվել, կոչնչացվեն։ Սիրիական բանակը հարձակվում է»։
01:32 • 08.04.13Եգիպտոսի նախագահը հրահանգել է ուժեղացնել Մայր տաճարի շուրջ վերահսկողությունըՄիջդավանական կռիվները եգիպտական մայրաքաղաքում սկսվել էին նախօրեին, երբ ղպտիները Սուրբ Մարկի տաճարում հարգում էին վերջերս կրոնական հողի վրա զոհված 4 ղպտիների հիշատակը:
01:24 • 08.04.13Դոմինիկյան Հանրապետությունում ինքնաթիռը ծովն է ընկել օդային ցուցադրության ժամանակՕդային շոուի ժամանակ Դոմինիկյան Հանրապետությունում T35 Pillan մակնիշի ինքնաթիռը ծովն է ընկել: Շոուն անցկացվում էրԿարիբյան ծովի ափին:
00:44 • 08.04.13Գրոհայինները կրկին հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբԱնհայտ մարդիկ Գազային հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ են արձակել այն բանից հետո, երբ երկիր էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
00:21 • 08.04.13Եգիպտոսում ոստիկանները միջամտել են քրիստոնյաների և մուսուլմաների միջև հերթական բախմանըԵգիպտոսի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ ղպտիական եկեղեցու մոտ կռիվ է սկսվել:Միջադեպը տեղի է ունեցել կիրակնօրյա ժամերգությունից հետո, որը նվիրված էր 4 ղպտիների հիշատակին:
23:42 • 07.04.13ԱՄՆ-ում թոշակառուն վրաերթի է ենթարկել պատահական անցորդներիՆյու Յորքի Հարավային Բրոնկս թաղամասում 85-ամյա թոշակառուն իր մեքենայով վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդներին, որի արդյունքում տուժել է 5 մարդ:
22:29 • 07.04.13Կիսամերկ մոսկվացին առևանգել է շտապօգնության մեքենանՄոսկվայում տղամարդն առևանգել է շտապօգնության մեքենան, երբ շտապ օգնության բժիշկները ժամանել են իր իսկ կանչով:
20:05 • 07.04.13Եգիպտոսի բարձրագույն դատական խորհուրդը գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալԱվելի վաղ նրա հրաժարականն էին պահանջում նաև ազատական ընդդիմության ներկայացուցիչները և գլխավոր դատախազության աշխատակիցները:
19:39 • 07.04.13Նիգերի դելտայում 12 ոստիկան է անհետացելReuters գործակալությունը հաղորդում է, որ նավակում 50 ոստիկան է եղել, ովքեր հուղարկավորության մեկնելիս են եղել:
19:19 • 07.04.13Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 8 թմրավաճառների՝ բռնագրավելով մոտ 8 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ կոկաինՇաբաթ օրը Չելմսֆորդ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է բեռնասայլով 80 կգ կոկաին տեղափոխողներին:
18:44 • 07.04.13Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիահարվածի հետևանքով 10 երեխա է զոհվելԱկանատեսները պատմել են, որ ՆԱՏՕ-ի հարվածի արդյունքում մի շարք շենքերի կտուրներ փլուզվել են, ինչով էլ պայմանավորված է զոհերի մեծ թիվը։
18:22 • 07.04.13Anonymous-ը հարձակումներ է սկսել Իսրայելի կառավարական կայքերի դեմAnonymous-ի ներկայացուցիչների խոսքերով՝ Իսրայելի կառավարական կայքերի վրա իրականացվող հարձակումները պատասխանն են 2013թ.-ի ապրիլի 3-ին Գազայի հատվածում իրականացված օդային հարձակման։
