Իրադարձային
-ից
-ը
16:14 • 07.04.13Կուրծք՝ պետական բյուջեի հաշվին. բրիտանացիները գնում են պլաստիկ վիրաբույժի մոտ՝ պետական ծրագրովԱսվածի վառ օրինակ է 22-ամյա միայնակ մայր Ջոզի Քանինգեմը, ով կրծքի մեծացման բավական թանկ վիրահատություն է իրականացրել՝ անգամ 1 ֆունտ չծախսելով։
15:28 • 07.04.13Air France-ը տուգանվել է 10 հազար եվրոյով ուղևորին՝ հրեա չլինելու պատճառով ինքնաթիռից իջեցնելու համարԻնքնաթիռ նստելուց հետո Անկուրին է մոտեցել Air France-ի ներկայացուցիրներից մեկն ու հարցրել,թե արդյոք կինը հրեական անձնագիր կամ ծագում ունի։ Բացսական պատասխան ստանալուց հետո կնոջն իջեցրել են ինքնաթիռից։
15:17 • 07.04.13Գարի Կասպարովը հրաժարվել է ընդդիմադիր շարժման ղեկավարի պաշտոնից«Սոլիդարնոստ» շարժման քաղխորհրդի անդամ Ալեքսանդր Ռիկլինը նշել է, որ չգիտի, թե ինչով է պայմանավորված Կասպարովի որոշումը, սակայն ենթադրել է, որ դա պայմանավորված է իր ակտիվ հանրային գործունեությամբ։
15:06 • 07.04.13Շիրակի մարզում ռուսական զորամասի ենթակայության տակ գտնվող տարածքում ականի պայթյունից երկու երեխա է զոհվելՌուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում պայթուցիկ զինամթերքի պայթյունի արդյունքում մահացել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 15-ամյա Մուշեղ Գևորգյանը և 12-ամյա Արթուր Մկրտչյանը։
12:28 • 07.04.13Չեռնոգորիայի պատմության մեջ երկրորդ անգամ նախագահական ընտրություններ են տեղի ունենումՉեռնոգորիայի հանրապետության նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Ֆիլիպ Ֆույանովիչը և նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը։
12:12 • 07.04.13Այսօր Բարձերով կռվի միջազգային օրն է (լուսանկարներ, տեսանյութ)Այս կապակցությամբ Լոնդոնի հանրահայտ Տրաֆալգարյան հրապարակում հազարավոր մարդիկ 5-րդ տարին անընդմեջ «բմբուլների հրավառություն» են կազմակերպել։
12:06 • 07.04.13Ուկրաինայի նախագահը ներում է շնորհել ազատազրկված երկու նախկին նախարարներիԲարձրագույն Ռադայի մարդու իրավունքների հարցերով լիազոր Վալերիա Լուտկովսկին դիմել էր Յանուկովիչին՝ ներում շնորհելու խնդրանքով՝ պատժի կրման ընթացքում նրա առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված։
12:04 • 07.04.133D տպագրության տեխնոլոգիայի շնորհիվ բրիտանացին վերականգնել է դեմքի բացակայող մասը4 տարի առաջ բժիշկները տղամարդու մոտ հայտնաբերել են դեմքի մաշկի տակ աճող խոշոր ուռուցք, որը բարեհաջող հեռացվել է։ Սակայն բժիշկները ստիպված են եղել հեռացնել նաև տղամարդու դեմքի ամբողջ ձախ հատվածը։
11:33 • 07.04.13Աֆղանստանում երկու ահաբեկչությունների հետևանքով 6 ամերիկացի է սպանվելՄահապարտ ահաբեկիչի կողմից իրականացված պայթյունի զոհերը Քալաթ քաղաքում դարձել են երեք ամերիկացի զինծառայողներ, պաշտպանության նախարարության մեկ քաղաքացիական ծառայող և ԱՄՆ պետդպարտամենտի մի աշխատակցուհի։
10:46 • 07.04.13Պենտագոնը հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ կորեական ճգնաժամը չսրելու նպատակովԱՄՆ-ի իշխանությունները մտավախություն ունեն, որ Հյուսիսային Կորեան կարող է սխալ մեկնաբանել հրթիռի արձակումը, ինչի հետևանքով կորեական ճգնաժամն ավելի սրվի։
00:29 • 07.04.13Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 11 մարդ է զոհվելՆիգերիայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում ծայրահեղական իսլամիստների կողմից իրականացված ահաբեկչության արդյունքում մահացել է առնվազն 11 մարդ:
00:12 • 07.04.13Հալեպի ռմբակոծության արդյունքում 15 մարդ է զոհվել, որից 9–ը՝ երեխաSyrian Observatory for Human Rights-ը նշում է, որ կառավարական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Շեյխ Մաքսուդ շրջանը, որի արդյունքում մահացել է 15 մարդ, որոնց թվում կա 9 երեխա և 3 կին:
22:18 • 06.04.13Աֆղանստանում ռումբի պայթյունից 6 մարդ է զոհվել, որից 5-ը ՆԱՏՕ-ի անձնակազմից ենԶոհված ամերիկացիներից երեքը զինվորներ էին, իսկ երկուսը՝ ՆԱՏՕ-ի ղեկավարած ուժերում ծառայող ԱՄՆ քաղաքացիներ։ ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցության ուժերը հայտնում են, որ ...
20:52 • 06.04.13Ռուսաստանում ծննդատան բժիշկուհին փորձել է վաճառել նորածնինԲժշկուհին համոզել է անչափահաս մորը հրաժարվել երեխայից, այնուհետև ակտիվորեն փորձել է գնորդ գտնել երեխայի համար։
20:16 • 06.04.13Մահացել է իսպանացի անվանի ռեժիսոր Բիգաս ԼունանԻսպանիայում կյանքի 67-րդ տարում մահացել է նշանավոր իսպանացի ռեժիսոր ևսցենարիստ Խուան Խոսե Բիգաս Լունան:
