Իրադարձային
-ից
-ը
22:42 • 11.11.12Բ4 թաղամասի բնակիչը ներսից փակել է տան դուռը և սպառնում է իր իսկ ընտանիքի անդամներին (տարբերակ 2)Հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող բնակչին օգնելու համար դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը եվ ԱԻ արձագանքման խումբը, դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» եվ «1-03» ծառայություններին։
22:33 • 11.11.12Փոլ Մաքքարթնին և իր կինը հրաշքով են փրկվել ուղղաթիռի աղետիցՓորձագետները վստահ են, որ 9-տեղանոց Sikorsky S-76C ուղղաթիռը կարող էր կործանվել բարձր ծառերին դիպչելով, քանի որ ուղղաթիռի վրայի բարձրաչափը խափանված էր և որպես գետին գրանցում էր ծառերի կատարները:
22:20 • 11.11.12Մեծ Բրիտանիայում երեխաների զանգվածային պատվաստում կիրականացվի աղիքային վարակի դեմՊատվաստումը ամեն երեխայի համար կանցկացվի երկու փուլով: Սկզբում նրանք կպատվաստվեն երկու ամսեկանում, ապա կրկնակի՝ մեկ ամիս անց:
21:49 • 11.11.12Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորակազմն են գնդակոծել, մեկ մարդ զոհվել էԱյս տարի Աֆղանստանում զոհվել է Միջազգային անվտանգության աջակցության ուժերի ավելի քան 50 զինծառայող: Որպես կանոն, հարձակումները իրականացվել են կամ աֆղանական բանակի զինծառայողները, կամ ոստիկանները:
21:40 • 11.11.12Բանգկոկը ներկայացնում է 20-մետրանոց սուրբծննդյան եղևնինԵղևնին զարդարված է տասնյակ հազարավոր լույսերով, դիզայներները և կոնստրուկտորները դրա ստեղծմանվրա անդուլ աշխատել են մեկ ամիս շարունակ:
21:29 • 11.11.12Եգիպտոսում ձերբակալվել են 300 մանուկի վաճառքի մեջ մեղադրվող բժիշկներըՀանցավոր ցանցը նորածիններից յուրաքանչյուրին վաճառում էր մոտ 570 ԱՄՆ դոլարով: Կասկածյալներից վերջինը կարողացել է խուսափել արդարադատությունից:
21:09 • 11.11.12Վարշավայում ազգայնականները անկարգություններ են սկսել (լուսանկարներ)Ազգայնականների երթի մասնակիցները, որոնք այսօր Լեհաստանի մայրաքաղաքում, վերջի շրջանի ավանդության համաձայն, փողոց են դուրս եկել, ոստիկանների վրա ֆայերներ և շշեր են նետել։
20:47 • 11.11.12Համացանցում լայն թափով ինդուլգենցիաների վաճառք է սկսվել «մոտալուտ աշխարհի վերջի» պատրվակով«Վերջը մոտ է: Մեղքերի թողություն ձեզ համար կկազմակերպի իտալական Ումբրիա շրջանի Ասիզի քաղաքի Մոնտե-Սուբազիո լեռան ստորոտին գտնվող կաթոլիկ եկեղեցին», - նման գրառում են տեղադրել ակցիայի կազմակերպիչները:
20:11 • 11.11.12Սեքս ռոբոտներ են ստեղծվել, որոնք երկարացնում են կյանքըՀաշվի առնելով ռոբոտատեխնիկայի ոլորտի զարգացման արագ տեմպերը՝ Հենկե Պելիսյեն եզրահանգում է, որ. «Սեքս-բոտերը» ավելի կրքոտ, համբերատար, սիրառատ և դիմացկուն կլինեն, քան ձեր «սովորական» զույգը:
19:48 • 11.11.12Լոնդոնը նախատեսում է Սիրիա ռազմական ինտերվենցիա իրականացնելՄենք մշտապես դիտարկում ենք խնդրի լուծման հնարավոր տարբերակներ: Իմ աշխատանքը այն է, որ գնահատեմ, թե իչքանով են դրանք իրականակալի, ասել է գեներալը: Ջոկատներ այդ երկիր կարող են ուղարկվել արդեն ձմռանը:
19:21 • 11.11.12Գլդանի բանտից սկանդալային կադրերի 90%-ը բեմադրված են. Ախալայա«Քննարկվում է տեսակետ, թե ես եմ վերահսկել բանտը: Պետք է ձեզ պարզ ասեմ, որ դա բացառված էր: Ես ոչ միայն բանտի վերահսկման, այլ նույնիսկ սեփական ընտանիքիս համար ժամանակ չէի գտնում», - ասել է Բաչո Ախալայան
19:05 • 11.11.12Վարշավայում հակաֆաշիստական երթ է սկսվելԼեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոկորովսկին կազմակերպել է իր կողմնակից վետերանների երթը փորձելով, ինչպես նա նշել է, «էքստրեմիստներից և խուլիգաններից ազգային տոնը հետ խլելու համար»:
18:12 • 11.11.12Քուվեյթում Սահմանադրության օրը նշվել է աշխարհի ամենաթանկ հրավառությամբ (լուսանկարներ, տեսանյութ)Քուվեյթում նախօրեին տոնական հրավառության համար 15 մլն դոլար է ծախսվել։ Այն նվիրված է եղել արաբական աշխարհում ընդունված առաջին Սահմանադրության ընդունման 50-րդ տարեդարձին։
18:05 • 11.11.12Ուկրաինայի ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները«Ռեգիոնների կուսակցությանը» բաժին է հասել 72 մանդատ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշինային»՝ 62, «ՈՒԴԱՌ»-ին՝ 34, Կոմկուսին՝32, «Ազատությունից» ազգայնականներին՝ 25 մանդատ։
16:53 • 11.11.12Կրասնոյարսկի երկրամասում տանը միայնակ մնացած երեխաների խաղը ողբերգությամբ է ավարտվելԴեպքի վայր ժամանած հրշեջները կրակը մարել են, սակայն երեխաների կյանքը փրկել չի հաջողվել։ Հաղորդվում է, որ երեխաների հայրն աշխատում է Կրասնոյարսկում, իսկ մայրը տանից դուրս էր եկել գործերով։
