Իրադարձային
-ից
-ը
16:39 • 11.11.12Օմսկի բնակիչը դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման՝ ոստիկանին կծելու համարՄիջադեպը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 15-ին, Նոր Ուրենգոյ-Մոսկվա ուղևորատար գնացքի վագոն-ռեստորանում։
15:56 • 11.11.12Սլովենիայում նախագահական ընտրություններ ենԱյս պաշտոնին հավակնում է 3 թեկնածու՝ գործող նախագահ Դանիլո Թյիրկը, նախկին վարչապետ Բորուտ Պախորը, իշխող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միլան Զվերը։
15:38 • 11.11.12Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ շուրջ 30 հրթիռ է արձակվելԻսրայելի բանակն ի պատասխան մի քանի հարված է հասցրել Գազայի հյուսիս-արևմտյան հատվածին։ Հաղորդվում է Գազայի մեկ բնակչի զոհվելու մասին, նաև տեղեկություն կա, որ որ մի քանի մարդ վիրավորվել է։
15:34 • 11.11.12Մահացել է ՌԴ հեռուստահաղորդավար և դերասան Իլյա ՕլեյնիկովըԴերասանի որդին՝ երգիչ Դենիս Կլյավերը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել է, որ վերջին ժամանակներում իր հայրը ծանր հիվանդ էր, և սիրտը չի դիմացել։
15:09 • 11.11.12Փարիզում հակաիսլամական բողոքի ակցիաներ են տեղի ունեցել«Փարիզը միշտ հյուրընկալ երկիր է եղել, բայց առաջին անգամն է, որ գործ ունենք այնպիսի կրոնի հետ, որը չի կարողանում կամ չի ուզում ինտեգրվել»,-ասել է ցուցարարներից մեկը։
14:24 • 11.11.12Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-իՄյանմայի հյուսիս-արևմուտքում այսօր տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, վիրավորների թիվը 40 է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Save The Children մարդասիրական կազմակերպությանը։
14:12 • 11.11.12ԱՄՆ-ում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներՆման հզոր պայթյունի պատճառը դեռ անհայտ է։ Ներկայում Ինդիանապոլիսում գիշեր է, դեպքի մանրամասները հայտնի կդառնան առավոտյան։ Սակայն քաղաքապետ Գրեգ Բոլարդը հերքել է այն լուրերը, թե տան վրա օդանավ է ընկել։
13:54 • 11.11.12Ռուսաստանում հայրն աղջկան գտել է՝ թերթում տպված լուսանկարի շնորհիվՍկզբից նման բացահայտումն անհնարին է թվացել, սակայն Անդրեյը հիշել է, որ տարիներ առաջ իր նախկին ընկերուհին խոստովանել է, որ աղջիկ է ունեցել, սակայն հրաժարվել է նրանից։
13:41 • 11.11.12Ջեֆրի Սթարի ռուս երկրպագուները հանուն իրենց կուռքի նիհարել են 20-40 կգ-ով«Այսօր մենք արդեն հասել ենք մեր ուզած իդեալական քաշին։ Մեր օրգանիզմը չի էլ ընդունում պինդ սնունդ։ Մենք ուտում ենք ապուր, երբեմն՝ պյուրե։ Ջեֆրին նույնպես այդպես է սնվում և լի է էներգիայով»,- ասել է նա։
13:06 • 11.11.12Մոսկվայում ճանապարհային կոնֆլիկտի պատճառով հայ է սպանվել«Մերսեդես» մակնիշի մեքենայով երթևեկող հայ եղբայրները տրավմատիկ զենքից կրակ են բացել մեկ այլ մեքենայի վարորդի վրա, ում հետ չեն կարողացել ճանապարհ կիսել։ Նա էլ իր հերթին պատասխան կրակ է բացել։
12:57 • 11.11.12Դանիայի իշխանությունները վերացրել են ճարպոտ սննդի համար նախատեսված հարկըՀարկը սահմանվել էր մոտ 1 տարի առաջ, անառողջ ապրելակերպի և սնվելու դեմ պայքարի և դանիացիների կյանքի միջին տևողության ավելացման նպատակով։ Դանիացիների 47%-ը տառապում է ավելորդ քաշից, 13%-ը՝ ճարպակալմամբ։
12:07 • 11.11.12BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել սկանդալի պատճառովՍկանդալը պայմանավորված է եղել BBC-ով Newsnight հաղորդման հերթական թողարկման հեռարձակումից հետո բարձրացած աղմուկով։
11:18 • 11.11.12Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին և Ցեղասպանության հուշահամալիրը բախումների հետևանքով վնասվել են(տեսանյութ)Սիրիայում կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև շարունակվող բախումների հետևանքով էական վնաս է կրել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։
11:04 • 11.11.1229 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ մեծն Առնո Բաբաջանյանը«Թվում էր՝ եթե կարողանար դաշնամուրն իր հետ տանել, երբեք չէր բաժանվի նրանից: Չնայած նվագարանն այսպես թե այնպես ամենուրեք նրա հետ էր` նրա հոգում»,- պատմել է կինոբեմադրիչ Լաերտ Վաղարշյանը։
10:18 • 11.11.12Մյանմայում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. նվազագույնը 5 մարդ է զոհվելՍտորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 07.42-ին (երևանյան ժամանակով՝ 05.12-ին), Շուեբո քաղաքից 56 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
