Apple-ը փորձարկում է կորած նոթբուքների որոնման ծառայությունը

16:36 • 05.08.11

Apple ընկերությունն սկսել է Find My Mac ֆունկցիայի փորձարկումը, որը թույլ է տալիս հայտնաբերել կորցրած MacBook նոթբուքի գտնվելու վայրն, ինչպես նաև հեռակա ջնջել համակարգչի հիշողությունը:

Ինչպես հայտնում է pcnew.am-ը, նոր ծառայությունը հասանելի է iCloud ծառայության միջոցով, որը նախատեսված է տվյալների պահպանման ու տարբեր սարքերի միջև սինխրոնիզացիայի համար: Ծառայությունը, որ դեռ տեստավորման փուլում է, վերջնակապանպես պատրաստ կլինի աշնանը:

Find My Mac-ն աշխատում է, ինչպես Find My iPhone-ը: Քանի որ համակարգիչները չունեն GPS, կորցրած համակարգիչների գտնվելու վայրը կորոշվի մոտակա Wi-Fi կետերի միջոցով:

Գտնելով համակարգիչը՝ օգտագործողը կարող է հաղորդագրություն ուղարկել , որը կհայտնվի նոութբուքի էկրանին, արգելափակել սարքի օգտագործումը կամ ջնջել ամբողջ հիշողությունը:

Find My iPhone ծառայությունը ներկայացվել է 2009թ. և սկզբնական շրջանում եղել է վճարովի: 2010-ի վերջին այն դարձավ անվճար՝ պայմանավորված սմարթֆոնային շուկայում ստեղծված ուժեղ մրցակցությամբ:

 

 

Apple-ը փորձարկում է կորած նոթբուքների որոնման ծառայությունը