Կամիկաձե գիսաստղը բախվում է Արեգակին (տեսանյութ)
Գիտնականներին հաջողվել է նկարահանել հերթական գիսաստղի բախումը Արեգակի հետ։ Այս հազվագյուտ կադրերն արվել են հուլիսի 6–ին՝ Սոխոյի NASA արեգակնային դինամիկայի տիեզերական աստղադիտարանում, գրում է The Daily Mail–ը։
Ամբողջ հոլովակը տևում է ընդամենը 4 վայրկյան։ Այս ընթացքում անհրաժեշտ պահը բաց չթողնելու համար անհրաժեշտ է նայել տեսագրության աջ կողմի ներքևի հատվածին և կարելի է տեսնել, թե ինչպես է կամիկաձե գիսաստղը մեծ արագությամբ մխրճվում Արեգակի մեջ ու մի ակնթարթում գոլորշիանում շիկացած աստղի մակերևույթում։
Գիտնականների տվյալներով՝ լիակատար գոլորշիացման գործընթացը տևում է մոտ 15 րոպե։










