Ներքնակ՝ հատուկ սիրահարների համար

17:31 • 05.08.11

Իրանցի դիզայներ Մեհդի Մոթավին մոդելավորել է ներքնակ սիրահարների համար, որոնք սիրում են գրկախառնված քնել։

Ինչպես հաղորդում է ուկրաինական Подробности կայքը, Love Mattress ներքնակը համապատասխանում է երկտեղանի մահճակալի չափերին և շատ հարմարավետ է. այն հաշվի է առնում մարդու կառուցվածքը և քնած ժամանակ նրա ընդունած դիրքը։ Ներքնակը բաղկացած է բազմաթիվ «մոդուլներից», որոնց միջև հայտնված մարմնի մասերը առավոտյան չեն թմրում։

«Սիրո ներքնակի» մոդելավորման վրա դիզայներն աշխատել է մի քանի տարի։ Ակնկալվում է, որ այն շուտով իրականություն կդառնա։
 

Ներքնակ՝ հատուկ սիրահարների համար