NASA-ն ուղարկեց «Յունոնան» դեպի Յուպիտեր
Յուպիտերի ուսումնասիրման նպատակով այսօր միջմոլորակային «Յունոնա» կայանն արձակվել է տիեզերք: Այդ գործընթացն ուղիղ եթերով հեռարձակել է NASA TV-ն:
Տեխնիկական անսարքությունների պատճառով «Յունոնայի» արձակումը ծրագրվածից ուշ է տեղի ունեցել:
Սարքը Յուպիտեր կհասնի 2016-ի օգոստոսին: Մեկ տարվա ընթացքում այդ կայանը կուսումնասիրի մոլորակի ու դրա արբանյակի մագնիսական դաշտը: Հավաքված տեղեկատվությունը գիտնահաններին հնարավորություն կընձեռի պատկերացում կազմել գազային այդ մոլորակի ձևավորման գործընթացի մասին:
Դեպի Յուպիտեր այս առաքելությունն արժեցել է 1,1 մլրդ դոլար: Այն դեպի գազային մոլորակ NASA-ի նախաձեռնած 9-րդ առաքելությունն է:










