Եվրոպայից մինչև Թուրքիա ձգվող թունելների ցանց է հայտնաբերվել

19:59 • 05.08.11

Գերմանացի հնագետ Հեյնրիխ Կուշչը հայտնաբերել է քարե դարում կառուցված թունելների ցանց։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով German Herald պարբերականում տեղ գտած հրապարակումը։

Պարբերականում ներկայացվում են հատվածներ Հեյնրիխ Կուշչի՝ «Դեպի անտիկ աշխարհը բացվող ստորգետնյա դռան գաղտնիքները» (Secrets Of The Underground Door To An Ancient World) գրքից, որում գերմանացի հնագետը պնդում է, որ ինքը հայտնաբերել է թունելների ցանց, որի մի ծայրը սկսում է Շոտլանդիայից, տարածվում ողջ Եվրոպայում՝ հասնելով մինչև Թուրքիա։

Ըստ հնագետի՝ թունելների այդ ցանցը կառուցվել է քարե դարում՝ մոտ 12 հազար տարի առաջ։ Թունելների մի մասը գտնվում է շատ լավ վիճակում։ Դրանց տրամագիծը կազմում է 70 սմ։ Որոշ հատվածներում կան նստատեղեր, սննդի համար նախատեսված պահեստներ և թաքստոցներ։

Եվրոպայից մինչև Թուրքիա ձգվող թունելների ցանց է հայտնաբերվել