Ամերիկացի հոգեբաններն ապացուցել են միասեռական ամուսնությունների նպատակահարմարությունը

20:51 • 05.08.11

ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները պետք է դադարեցնեն իրավական այն օրենքների կիրառումը, որոնք ոտնահարում են սեռական փոքրամասնությունների իրավունքները: Այդպիսի կոչով պաշտոնյաներին դիմել է Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան, հաղորդում է CNN –ը:

Ամերիկացի հոգեբաններին մասնավորապես մտահոգում է միասեռական ամուսնությունների շուրջ ստեղծված իրավիճակը: Ասոցիացիայի վերջին նիստին դրա բոլոր անդամները միաձայն բանաձև են ընդունել, որով կոչ են արել վերացնել սեռախակն փոքրամասնությունների շրջանում ամուսնությունների արգելքը: Հոգեբաններն ընդգծել են, որ միասեռական ամուսնությունների վերաբերյալ հասարակական քննարկումներն էլ ավելի խոցելի են դարձնում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Ասոցիացիայում ոչ ավանդական ամուսնությունները պաշտպանելը բացատրում են նրանով, որ մասնագետներն արդեն ունեն միասեռական ամուսնությունների օգտակարության գիտական ապացույցներ: Կազմակերպության ներկայացուցիչները հայտնում են, որ միասեռական ամուսնությունները կրում են նույն արժեքներն ու բարիքները, ինչ՝ ավանդական ամուսնական կապը: Մասնագետները նման եզրահանգման են եկել վերջին հոգեբանական հետազոտությունների արդյունքում:

Տվյալ պահին ԱՄՆ վեց նահանգներ թույլատրում են միասեռական ամուսնությունները:
 

Ամերիկացի հոգեբաններն ապացուցել են միասեռական ամուսնությունների նպատակահարմարությունը