Որոշ թիթեռներ կարողանում են խլացնել չղջիկների լոկացիոն ազդակները

00:18 • 06.08.11

Bertholdia trigona թիթեռը հայտնի միակ կենդանին է, ով կարողանում է պաշտպանվել չղջիկների հարձակումներից՝ խլացնելով դրանց լոկացիոն ազդակները, հաղորդում է Наука-ն:

Ամերիկյան կենսաբաններն ապացուցել են, որ B. Trigona-ի արձակած ալիքները խանգարում են չղջիկներին ճշգրտորեն որոշել, թե ինչ հեռավորության վրա է գտնվում թիթեռը:

Բացի այդ, չղջիկները փոխում են իրենց ազդակների բնույթը, ինչն էլ ավելի է բարդացնում թիթեռին բռնելու գործը:
 

Որոշ թիթեռներ կարողանում են խլացնել չղջիկների լոկացիոն ազդակները