Սմարթֆոնը՝ «21-րդ դարի ծխախոտ». գիտնականներ

18:12 • 06.08.11

Մեծ Բրիտանիայում հրապարակված հետազոտության համաձայն՝ սմարթֆոններից կախվածությունը համեմատելի է ծխախոտային կախվածության հետ:

Ուսումնասիրության տվյալներով՝ սմարթֆոններից օգտվող մեծահասակների 37%-ը և պատանիների 60%-ն իրենք են խոստովանում, որ «ուժեղ կախվածություն ունեն» այդ սարքից:

Օգտատերերի 30% տոկոսն ասել է, որ սմարթֆոններն օգտագործում է աշխատանքային ժամերին՝ մասնավոր զրույցների նպատակով: Մեծահասակների 22%-ն ու պատանիների 47%-ը սարքից օգտվում է զուգարանում, հաղորդում է MIGnews–ը:

Սմարթֆոններից օգտվողների գերակշիռ մասն այդ սարքը միացրած է թողնում ողջ օրվա ընթացքում, իսկ կեսից ավելին պատասխանում է բոլոր զանգերին, եթե անգամ դրանք գիշերն են լինում:

Հետազոտության արդյունքներն ուսումնասիրելով՝ գիտնականները սմարթֆոնն անվանել են «21-րդ դարի ծխախոտ»:
 

Սմարթֆոնը՝ «21-րդ դարի ծխախոտ». գիտնականներ