Բրիտանուհին վիրահատությունից հետո անկառավարելի ծիծաղում է

00:40 • 06.08.11

Յոթամյա բրիտանուհի Էննա Սթիվենսը ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո արդեն մեկ ամիս է, ինչ անկառավարելի ծիծաղում է, հաղորդում է Meddaily-ն:

Աղջկան վիրահատել են Վիկտորիա թագուհու անվան հիվանդանոցում այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ ուղեղի չարորակ նորագոյացություն են հայտնաբերել: Այժմ՝ վիրահատությունից հետո Էննան պետք է անցնի ճառագայթային և քիմիոթերապիայի 16-ամսյա բուժման կուրս:

Վիրահատությունից հետո աղջկա մոտ ի հայտ եկած նևրոլոգիական խանգարումը, որն անվանվում է պսևդոբուլբար աֆեկտ և կապված է նյարդային բջիջների վնասման հետ, հանդիպում է ուղեղի վիրահատության ենթարկված հիվանդների 5 տոկոսի շրջանում:

Պաթոլոգիան որպես կանոն բնութագրվում է դեպրեսիայով և վատ ինքնազգացողությամբ, սակայն Էննայի դեպքում ուղիղ հակառակն է. նա կարող է 15 րոպե անդադար ծիծաղել, ինչը հարուցել է բժիշկների զարմանքը:

Մասնագետները հավաստիացնում են, որ աղջիկը մի օր կդադարի անպատճառ ու անկառավարելի ծիծաղել:
 

Բրիտանուհին վիրահատությունից հետո անկառավարելի ծիծաղում է