Աշխարհում ամենաառաջին կայքը նշում է իր 20-ամյակը

19:14 • 06.08.11

Համաշխարհային հանրությունն այսօր նշում է պատմության մեջ առաջին կայքի ստեղծման 20-ամյակը: 1991-ի օգոստոսի 6-ին Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի մասնագետների խումբը ստեղծեց համակարգչային էջ, որի նախնական հասցեն չի պահպանվել. այժմ առկա է կայքի նորացված տարբերակը (http://info.cern.ch/hypertext/WWW/TheProject.html):

Այդ կայքը հետագայում դարձավ նաև առաջին ինտերնետ-կատալոգն այն բանի շնորհիվ, որ դրա ստեղծողները կայքում տեղադրեցին այլ կայքերի հասցեները:

www (World Wide Web)՝ «համացանց» տերմինն առաջ է քաշել հենց այդ կայքի հիմնադիրը՝ Թիմ Բերներս-Լին: Նրան են պատկանում նաև http (Hypertext Transfer Protocol) և html (Hypertext Markup Language) տերմիններն, ինչպես նաև առաջին ինտերնետ-գործարկչի կոդավորումը:
 

Աշխարհում ամենաառաջին կայքը նշում է իր 20-ամյակը