Գիտնականները 84 մլն տարեկան ծաղիկ են հայտնաբերել

21:16 • 08.08.11

Գիտնականները ռենտգեն հետազոտության միջոցով ուսումնասիրել են 84 մլն տարեկան ծաղիկ: Հետազոտության տվյալները գիտնականները ներկայացրել են միջազգային բուսաբանական կոնգրեսի ժամանակ, որը կայացել է Մելբուրնում:

Երեք միլիմետրանոց ծաղիկը հայտնաբերվել է Շվեդիայի հարավ-արևմուտքում: Ռենտգեն հետազոտությամբ գիտնականներն ուսումնասիրել են ծաղիկի ներքին կառուցվածքը: Ծաղիկը գոյություն է ունեցել դեռևս այն ժամանակ, երբ Երկրի վրա դինոզավրեր էին բնակվում: Հայտնաբերված բույսի տեսակային պատկանելիությունը, սակայն, դեռևս որոշված չէ, հաղորդում է Корреспондент-ը: 

 

Գիտնականները 84 մլն տարեկան ծաղիկ են հայտնաբերել