Ամառը Մարսի վրա

15:42 • 08.08.11

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հրապարակել է Մարսի հարավային բևեռի բացառիկ լուսանկարներ արված ամռան արևադարձի ժամանակ։ Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով գործակալությանը։

Լուսանկարները արվել են Mars Express սարքի օգնությամբ դեռևս 2010թ. մայիսի 17-ին, սակայն միայն հիմա են հրապարակվել։ Սովորաբար բևեռային շրջանները պատված են լինում սառած ածխածնի երկօքսիդով և սառույցով, սակայն ամռանը ածխածնի երկօքսիդը գոլորշիանում է։ Այսպիսով, լուսանկարի վրա երևացող լուսավոր հետքերը սառույց են։

Անցյալ շաբաթ գիտնականները հայտարարեցին, որ Մարսի հարավային կիսագնդում ամռանը հայտնվող և ձմռանն անհետացող մուգ գծերը կարող են գետեր լինել։

Ամառը Մարսի վրա