Վեբ-տեսախցիկը կօգնի ուղղել կեցվածքը

14:58 • 08.08.11

Իսրայելի Բեն-Գուրիոնի անվան համալսարանի (BGU) մասնագետները մշակել են մեթոդ, որն օրվա մեծ մասը համակարգչի մոտ անցկացնող մարդկանց կօգնի ուղղել կեցվածքն ու նվազեցնել կմախքամկանային հիվանդությունների հավանականությունը: Ինչպես հաղորդում է համալսարանի կայքը, ծրագրի արդյունավետությունը հաստատվել է հետազոտությամբ, որին մասնակցել է տարբեր մասնագիտությունների տեր ավելի քան 60 մարդ:

Մեթոդի էությունը հետևյալն է. նախ հատուկ ծրագրային ապահովումը հետազոտում է համակարգչի առաջ նստած մարդու մարմնի կառուցվածքը, նրա համար էրգոնոմիկ տեսակետից ամենաճիշտ կեցվածքն ընտրելով: Դրանից հետո աշխատանքային վայրում տեղադրվում է վեբ-տեսախցիկ, իսկ հատուկ ծրագիրը ժամանակ առ ժամանակ օգտագործողին հիշեցնում է մեջքն ուղղելու անհրաժեշտության մասին, համակարգչի էկրանին բերելով նրա այդ պահի սխալ կեցվածքի լուսանկարը:

ԻԻնչպես հայտնում է pcnews.am-ը, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այս մեթոդն ավելի արդյունավետ է, քան մասնագետների հսկողությունը կամ մեջքն ուղիղ պահելու մասին սովորական հիշեցումները: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, այս մեթոդն հատկապես լավ է ազդում կանանց վրա:

Վեբ-տեսախցիկը կօգնի ուղղել կեցվածքը