Ճապոնիայի ցունամին Անտարկտիդայից այսբերգներ է պոկել (տեսանյութ)

17:56 • 09.08.11

Հոդդարթի անվան տիեզերական կենտրոնի հետազոտողները առաջին անգամ գրանցել են, թե ինչպես է ցունամիի հետևանքով այսբերգ առաջանում։ Գիտնականների հոդվածը հրապարակվել է Journal of Glaciology ամսագրում, իսկ դրա կրճատ տարբերակը բերվում է NASA-ի կայքի մամուլի հաղորդագրության մեջ։

Օգտագործելով արբանյակային հետազոտությունների տվյալները և համակարգչային մոդելավորումները՝ գիտնականները վերլուծել են մարտին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի ազդեցությունը։ Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ ցունամին Զուլցբերգերի շելֆի շրջակայքում բարձրացրել է ջրի մակարդակը մոտ 30 սմ-ով։

Դրա արդյունքում բավական էր 18 ժամ, որպեսզի Զուլցբերգերից պոկվեն միանգամից մի քանի այսբերգ, որոնցից ամենամեծի երկարությունը հասնում էր 6-9 կմ-ի, հաստությունը՝ մոտ 80 մետրի։ Ուշագրավ է, որ վերջին 46 տարիների ընթացքում Զուլցբերգերից այսբերգներ չեն պոկվել։

 

Ճապոնիայի ցունամին Անտարկտիդայից այսբերգներ է պոկել (տեսանյութ)