iCub ռոբոտ–երեխան ուրախանալ ու տխրել գիտի (տեսանյութ)
Եվրոպացի գիտնականները նպատակ ունեն ստեղծել ուսանելու ընդունակ արհեստական ուղեղ։ Նրանք արդեն մշակել են խոսելու, ճանաչելու ու օբյեկտները հիշելու ընդունակ ռոբոտ, ընդ որում՝ հումանոյիդը նաև որոշ մարդկային զգացողություններ ունի՝ ուրախանում և տխրում է։
iCub ռոբոտը դեռ բարձրագույն գիտակցություն չունի, սակայն այն իրենից բացարձակ արհեստական ինտելեկտ է ներկայացնում։ Չնայած ավելի քան մեկ մետր հասակին՝ այս «երեխան» ընդամենը 3,5 տարեկան է։
iCub անունը կրող 20 ռոբոտները ստեղծվել են շրջակա միջավայրն արհեստական ուղեղով ճանաչելու համար։ Ռոբոտներից յուրաքանչյուրը ծնվել է Իտալիայի տեխնոլոգիաների ինստիտուտի լաբորատորիայում. այժմ այսպիսի հումանոյիդներ կան արդեն աշխարհի 20 երկներում։ iCub–ը խոսում է անգլերեն, ինչ–որ բաներ հասկանում է առանց խոսքերի։
Նա ժպտում է, երբ աչքերով գտնում է գնդակը՝ հասկանալով, թե հիմա ինչին է անհրաժեշտ հետևել, իսկ եթե չի տեսնում գնդակը՝ տխրում է։










