SMS-ները հնարավոր կլինի թելադրել

17:51 • 09.08.11

Apple-ը պատրաստվում է իր շարժական սարքերը համալրել տեքստը ձայնի վերածող ֆուկցիայով: Տեխնոլոգիան, որը թույլ կտա SMS-հաղորդագրությունը մուտքագրելու փոխարեն թելադրել տեքստը, կտրամադրվի Nuance ընկերության կողմից:

Ինչպես հայտնում է pcnews.am–ը, 9to5mac բլոգը հրապարակել է iPhone սմարթֆոնի հետաքրքիր սքրինշոթներ, որոնցից մեկում ստեղնաշարի վրա պատկերված է միկրոֆոնի նոր կոճակ: Երկրորդ նկարում երևում է, որ կոճակի սեղմումից հետո սմարթֆոնն անցնում է տեքստի ձայնային մուտքագրման ռեժիմի:

Mashable տեխնոբլոգը գրում է, որ Apple-ը, հավանաբար, դեռ չի ավարտել Nuance ընկերության հետ տարվող բանակցությունները:

Ձայնային որոնումն արդեն վաղուց և մեծ հաջողությամբ աշխատում է Android-սմարթֆոններում, ընդ որում՝ Google Maps քարտեզագրական և նավիգացիոն ծառայությունը նույնպես թույլ է տալիս թելադրել երթուղին:

Nuance-ը հնարավորություն է տալիս տեքստի վերածել ոչ միայն առանձին բառեր կամ արտահայտություններ, այլ նաև ամբողջական նախադասություններ:

Կկարողանա՞ արդյոք iPhone-ը ձայնի վերածել բացի անգլերենից նաև այլ լեզուներով տեքստերը, դեռևս հայտնի չէ:

SMS-ները հնարավոր կլինի թելադրել