Ամերիկան և Անտարկտիդան նախկինում նույն «սուպերմայրցամաքի» մաս են եղել

17:49 • 09.08.11

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները Հյուսիսային Ամերիկայում և Անտարկտիդայում հավաքած ապարների անալիզի հիման վրա եզրակացրել են, որ 1,1 մլրդ տարի առաջ այս երկու մայրցամաքները մեկ ընդհանուր սուպերմայրցամաք են եղել, որի «կարը» ձգվել է Տեխաս նահանգից մինչև Անտարկտիդայում Կոտսի երկիր, գրում է Geology ամսագիրը։

Սթեյնլի Լեվի գլխավորած հետազոտությունը ցույց է տվել, որ Տեխասի Ֆրանկլինի լեռներում, Միչիգանի Կիվինո թերակղզու և Կոտսի երկրի մագմատիկ ապարների նմուշները շատ նման բաղադրություն ունեն, ինչը, ըստ գիտնականների, վկայում է այն մասին, որ 1,1 մլրդ տարի առաջ այդ երկու մայրցամաքները միացված են եղել՝ կազմելով մեկ այլ, առավել հին Ռոդինիա աշխարհամասը, որը գոյություն է ունեցել մոտ 350 մլն տարի։

Ամերիկան և Անտարկտիդան նախկինում նույն «սուպերմայրցամաքի» մաս են եղել