Google Chrome-ն ամենաարագն է

22:44 • 10.08.11

Google Chrome գործարկիչը շատ ավելի արագ է բեռնում համացանցային էջերը, քան դրա մրցակից ծրագրերը, հաղորդում է «Ռիա նովոստին»՝ վկայակոչելով Compuware ընկերությունը:

Մասնագետները հետազոտել են երկու ցուցանիշ՝ բեռնելու «ընկալվող» արագությունը (երբ օգտատերը տեսնում է բեռնվող կայքի գոնե մի մասը) և «իրական» արագությունը (այն ժամանակը, որն անհրաժեշտ է ողջ կայքը բեռնելու համար):

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Chrome 12-ի միջոցով համացանցային էջի բեռնման միջին արագությունը 3,43 վայրկյան է՝ Firefox 5-ից կես վայրկյան արագ: Safari 5-ն Internet Explorer 9-ը Chrome-ից հետ են մնացել 1 վայրկյանով:

Հիշեցնենք, որ Google Chrome գործարկիչը թողարկվել է 2008-ին: Այս տարվա հունիսին այն զբաղեցնում է համաշխարհային շուկայի 20,7%-ը:
 

Google Chrome-ն ամենաարագն է