Anonymous-ը չի ոչնչացնի Facebook-ը

21:31 • 10.08.11

Սկանդալային Anonymous հաքերների խմբի անդամները հայտարարել են, որ նախօրեին YouTube-ում հայտնված տեսանյութը, որում նրանք իբր սպառնում են ոչնչացնել Facebook սոցիալական ցանցը, կեղծ է: Այդ մասին ասված է խմբի Twitter միկրոբլոգում առկա հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ տեսանյութում Facebook սոցցանցը մեղադրվում էր օգտատերերի անհատական տվյալները պետական հաստատություններին վաճառելու և դրանց ներկայացուցիչներին լրտեսություն իրանակացնելու հնարավուություն ընձեռելու մեջ:

Anonymous-ը չի բացառել, որ Facebook-ը ոչնչացնելու մասին նյութը տեղադրել է խմբի անդամներից մեկը, սակայն հավելել են, որ դա դեռևս չի նշանակում, որ խմբի մյուս անդամները ողջունում են այդ նախաձեռնությունը: